Թորոսյան. Վրաստանում կորոնավիրուսով հիվանդի հետ 4 շփվածի մոտ վարակ չկա27 փետրվարի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտի հետ շփված 4 անձի մոտ հետազոտության արդյունքում վարակ չի հայտնաբերվել, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հայտնել է նրա վրացի պաշտոնակից Եկատերինե Տիկարաձեն: Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Թորոսյանը, նա խոսել է Տիկարաձեի հետ՝ հասկանալու համար կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարևան երկրում: Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ Վրաստանում 1 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը երկիր է ժամանել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Ըստ նախարարի՝ Վրաստանում կորոնավիորսով վարակված անձի հետ շփվածները 14 օր կմնան կարանտինի մեջ: Al Jazeera-ի հաղորդմամբ՝ փետրվարի 27-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահվան 19 դեպք կար, վարակակիրների թիվը հասել է մոտ 139-ի: ՀՀ-ն երկու շաբաթով փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը և սահմանափակել օդային հաղորդակցությունը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |