Տոնոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ հետագա զարգացումը

Տոնոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ հետագա զարգացումը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացն է քննարկել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Զասին այդ պաշտոնում նշանակվելու առթիվ:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանը:

Հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ին, երբ լրացավ ՀՀ ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր պաշտոնից: Նրան հետ էր կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականությունները կատարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել էր Երևանի ու Մինսկի միջև որոշակի լարվածության պատճառ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---