Սինանյան. ՀՀ-ում վատ են վերաբերվում նոր քաղաքացիներին27 փետրվարի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հայրենադարձության գործընթացի հետ կապված խնդիրներ կան, հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ տրած հանձնարարականին: Փետրվարի 25-ին վարչապետը մի նամակ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ Կանադայից ՀՀ վերադարձած կինը ներկայացրել էր, թե ինչ բարդությունների է բախվել՝ փորձելով ՀՀ քաղաքացիություն ստանալ, և թե ինչպես են իրեն տարբեր կառույցներում հորդորել վերադառնալ Կանադա: Վարչապետը նամակի հետ միասին նաև մի շարք գերատեսչություններին ուղղված հանձնարարականներ էր տվել: «Այստեղ երկու խնդիր կա: Մեկը կապված է օրենքի հետ: Այն օրենքները, որոնք կարգավորում են այդ խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ խնդիրներ են առաջացնում: Իմ կարծիքով՝ դա անցյալում միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն: Այսինքն, հայրենադարձվողը կամ քաղաքացիություն ստացողը որոշ ժամանակ քաշքշվելուց հետո կարող էր ավելի հակված լինել ներվերը և ժամանակը խնայելու համար կաշառքով հարցը լուծել: Հիմա հարցն ինչ-որ առումով լուծված է: Այդ համակարգն անհեթե է: Իսկ երկրորդ պատճառը մեր մշակույթի խնդիրն է. մարդիկ վատ են վերաբերվում նոր քաղաքացիներին կամ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողներին: Մեր պետական ծառայողների մոտ նման խնդիր կա: Դուք ինձնից երկար եք ապրում Հայաստանում, ինձնից լավ գիտեք»,- ասել է Սինանյանը, փոխանցում է Factor.am-ը: Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին` Սինանյանը նշել է, որ «ախտորոշում են ամբողջ գործընթացի արատավոր բնույթը» և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու: Ըստ Սփյուռքի գործերով հանձնակատարի՝ իր կինն այս պահին գտնվում է Հայաստանում, ուզում է իր քաղաքացիության թղթերը ստանալ և նույն «անհեթեթ քաշքշուկի» զոհն է դարձել: Վարչապետը Սինանյանին հանձնարարել էր հայրենադարձների շրջանում հարցումներ անել նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ և այն փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |