ՃՈ պետ. 2020-ին ՀՀ-ում ՃՏՊ-ներն ավելացել են![]() 27 փետրվարի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ ճանապարհատրասնպորտային պատահարները նախորդ տարվա համեմատ ավելացել են, հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: «Այսօրվա վիճակով ՀՀ-ում 2019-ի համեմատ 34 ՃՏՊ-ով ավելի է, մահերի թիվը պակաս է 3-ով, 59-ով ավելի է վիրավորների թիվը»,-ասաց Կարապետյանը: Կարապետյանի խոսքով՝ Երևանում, սակայն, ճանապարհատրանսպորտային պատահարները պակասել են: «Երևանում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 37-ով պակաս են ճանապարհատրանսպորտային պատահարները, 2-ով պակաս են զոհերը և 68-ով՝ վիրավորները: Տարվա երկրորդ ամիսը դեռ չի ավարտվել, բայց Երևանում ունենք դրական միտում»,- հայտարարել է նա: 2019-ին ՀՀ վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 4799 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է՝ 341, մարմնական վնասվածքներ ստացել՝ 6801 մարդ: 2018-ի համեմատ պատահարների թիվն աճել է մոտ 18%-ով: 2020-ի հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվել է բալային համակարգը. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում վարորդները տուգանվում են և զրկվում բալերից, որոշ դեպքերում նաև՝ վարորդական իրավունքից: Ենթադրվում է, որ համակարգի ներդրումը զսպման մեխանիզմ կարող է դառնալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում և մեղմել դրանց հետևանքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |