Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 34-ի

Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 34-ի

PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, հիվանդության հաստատված 388 դեպք է գրանցվել: Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է շիաների Ղոմ քաղաքում, տեղեկացնում է Gulfnews-ը:

Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսը:

Փորձագետները մտավախություն ունեն, որ Իրանում նոր վիրուսով վարակման ոչ բոլոր դեպքերն են հաշվառվել, քանի որ վերջին օրերին հիվանդության դեպքեր կան Պարսից ծոցի երկրներում:

Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---