Պոլսի նորընտիր Հայոց պատրիարքը Հայաստանում է![]() 29 փետրվարի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ի երեկոյան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր պատրիարք, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ինչի առթիվ Մայր Աթոռում «Հրաշափառի» արարողություն էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թափորով Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքն առաջնորդվել է Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, ուր կատարվել է գոհաբանական աղոթք։ Այնուհետև Վեհարանում նորընտիր պատրիարքին և նրա շքախմբին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը: «Պատրիարքությունը պետք է շարունակի իր օգտաշատ ծառայությունը Պոլսում և Թուրքիո տարածքում ապրող հավատավոր մեր զավակների հոգևոր կյանքի շինության և պայծառության համար», - իր խոսքում նշել է Վեհափառ հայրապետը: Իր հերթին Սահակ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Վեհափառ հայրապետին է փոխանցել պոլսահայության ողջույններն ու հարգանքը: «Մեր հայացքը միշտ ուղղված է դեպի Սուրբ Էջմիածին և մենք, հիշելով Սուրբ Էջմիածինը և Ձեզ, զորանում ենք, մեր արմատներից ստանում ենք մեր կյանքի ավիշը՝ գոյատևելու Սփյուռքի մեջ», - ասել է Պոլսի պատրիարք Սահակ Մաշալյանը։ Պատրիարքը հայցել է Նորին Սրբության աղոթքները՝ հայտնելով Վեհափառ Հայրապետին պոլսահայության հավատարմությունը և իր որդիական հնազանդությունը: Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |