Ներկա ու նախկին 53 պաշտոնյայի դեմ հայտարարգիր չներկայացնելու համար վարչական վարույթներ կա29 փետրվարի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2019-ի հուլիս-դեկտեմբերին պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները: Ցանկում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը և այլոք: Փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել են դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019-ին գործող պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև մարտի 10-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019-ին գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է 2019-ի նոյեմբերին: Կառույցի 5 անդամի թեկնածություններն առաջադրել են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և ԱԺ երեք խմբակցությունը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |