Կորոնավիրուսը կարող է հեռախոսի էկրանին «ապրել» 96 ժամ29 փետրվարի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը կարող է «ապրել» նաև այնպիսի մակերևույթների վրա, որոնք, շրջապատում են մեզ, կամ որոնցից մենք օգտվում ենք, փոխանցում է QUARTZ-ը: Իմունոլոգ Ռադրա Չանապարավարը, ով կորոնավիրուսի ուսումնասիրմամաբ է զբաղվում Թենեսիի համալսարանում, նշել է, որ սովորական սմարթֆոնների էկրանին կորոնավիրուսը կարող է պահպանվել 96 ժամ կամ 4 օր՝ սենյակային ջերմաստիճանի պայամաններում: Այս գնահատականը տրվել է 2003-ին Առողջապահության համաշխարհային կազմակերության կողմից SARS վիրուսի ուսումնասիրության հիման վրա: Համարվում է, որ երկու վիրուսը «գենետիկ զարմիկներ են», ունեն բազմաթիվ ընդհանրություններ: Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս հաճախ լվանալ ձեռքերը, հետևել անձնական հիգիենայի կանոններին և չշփվել շնչառական վարակներ ունեցող մարդկանց հետ: Այս մեթոդներն աշխատող են, քանի որ հազալիս կամ փռշտալիս վարակվածից կարող են փոխանցվել վարակի աղբյուր՝ մեկ երկու մետրի վրա անգամ: Ընդհանրապես, հեռախոսից կորոնավիրուսով վարակվելն իրականում բավական հեշտ է. որևէ մեկը կարող է հազալ կամ փռշտալ, դրա հետևանքով առաջացած կաթիլներից մեկը կարող է դիպչել հեռախոսին, իսկ սովորական դարձած գործողությամբ սեփական հեռախոսից օգտվելիս մարդը կարող է ձեռքը հպել քթին կամ բերանին և վիրուս ստանալ: 94 հոգանոց խմբում արված ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ մարդը միջինում իր հեռախոսին դիպչում է օրական 2600 անգամ: Եվս մեկ, առավել լոկալ ուսումնասիրության համաձայն՝ մարդը մեկ ժամվա ընթացքում դեմքին դիպչում է 23 անգամ: Այսպիսով, հեռախոսին դիպչելիս և հնարավոր վարակի աղբյուրները հեշտությամբ կարող են հայտնվել օրգանիզմում: Աշխարհում վերջին տվյալներով կորոնավիորսւով վարակված է մոտ 85,000 մարդ, մահվան դեպքերի թիվը մոտ 2900 է, վիրուսից վերականգնվել է մոտ 39,000 մարդ: Կարդացեք նաև . Ինչպես պայքարել (կորոնա) վիրոսի դեմ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |