Փաշինյան. Իրանի հետ վիզային ռեժիմը 5 օրում կվերականգնվի

Փաշինյան. Իրանի հետ վիզային ռեժիմը 5 օրում կվերականգնվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ն Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթաց կսկսվի և 5 օրում այն կվերականգնվի, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային վիճակը՝ ՀՀ-ն որոշել է խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդկացության ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:

Նա հայտարարել է նաև, որ բեռնափոխադրումների մասով ևս կխստացվեն միջոցառումները, որոշ բեռների համար բացառություններ կարվեն:

Փաշինյանը կոչ է արել խուսափել Իրանից և դեպի այդ երկիր բեռնափոխադրումներ կատարելուց:

ՀՀ-ն Իրանում կորոնավիրուսի տարածումից հետո սահմանափակել էր Իրանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանը բաց էր բեռնափոխադրումների համար, սակայն որոշակի խստացումներ կմտցվեն նաև այդ դաշտում: Մարտի 1-ին հայտարարվեց, որ ՀՀ-ում կորոնավիորւսի վարակման մեկ դեպք կա, ՀՀ վարակակիր քաղաքացին եկել էր Իրանից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---