ՀՀ և Վրաստանի քաղաքացիները սահմանը կհատեն ID քարտով 4 մարտի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է, նրանք կարող են փոխայցեր կատարել ID քարտերով, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,- ասել է Փաշինյանը՝ ներկայացնելով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքները: Վարչապետի խոսքով՝ ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր, որը ենթադրում է, որ երկու երկրի քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելումուտ անել: Վրաստանը դառնում է առաջին պետությունը, որի սահմանը հատել ՀՀ քաղաքացին կարող են ID քարտով: Հայաստանը 2017-ին Ռուսաստանի քաղաքացիներին հնարավորություն էր տվել այցելել երկիր ՌԴ ներքին անձնագրերով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |