Ֆլորենցիան հանրության համար կբացի Միքելանջելոյի գաղտնի ապաստարանը

Ֆլորենցիան հանրության համար կբացի Միքելանջելոյի գաղտնի ապաստարանը

PanARMENIAN.Net - Ֆլորենցիայի իշխանությունները ցանկանում են հանրության համար բացել Վերածննդի մեծ քանդակագործ, նկարիչ և պոետ Միքելանջելո Բուոնարոտտիի գաղտնի ապաստարանը, որի պատերին նա գլուխգործոցներ էր ստեղծում:

Վարպետի «գաղտնի սենյակը», որի մասին քչերն են լսել, այցելուների համար կբացվի 2020-ին, գրում է Wanted in Rome-ը:

Խոսքն այն խցի մասին է, որը գտնվում է Մեդիչիների կապելլաների տակ: Դավիթի քանդակի և Սիքստինյան կապելլայի որմնանկարների հեղինակը 1530-ին 3 ամիս այդ վայրում է թաքնվել Մեդիչիներից, որոնք ուզում էին վրեժխնդիր լինել նրանից դավաճանության և ժողովրդական ապստամբության կողմն անցնելու համար, ինչի արդյունքում Մեդիչիների տոհմը վտարվեց Ֆլորենցիայից:

Գաղտնի սենյակն ընդամենը 7х2 քմ մակերես ունի՝ մեկ փոքրիկ պատուհանով: Այստեղ էր Միքելանջելոն իր մեկուսի օրերն անցկացնում՝ ածուխով նոր գործեր ստեղծելով: Առաջին անգամ սենյակը հայտնաբերվել է 20-րդ դարի 1970-ականներին ռեստավրացիոն աշխատանքների ժամանակ «Կապելլա Մեդիչի» թանգարանի տնօրեն Պաոլո դել Պոջետոյի կողմից: Այն ժամանակ մասնագետները մի քանի օր նշտարով հեռացնում էին գիպսը, որի տակ տասնյակ նկարներ գտան՝ դրանք հիշեցնում են Միքելանջելոյի գլուխգործոցները: Այդ պատկերները պաշտպանելու համար մուտքը գաղտնի սենյակ բաց էր միայն գիտնականների համար:

Իսկ այժմ Ֆլորենցիայի իշխանությունները մտադիր են բացել այն հանրության առջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---