«իԳործ». Սփյուռքի մասնագետների համար ծրագիր է սկսվում 6 մարտի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» ծրագիրը՝ նախատեսված սփյուռքահայ մասնագետներին համար: Նրանց հրավիրում են աշխատելու ՀՀ պետական մարմիններում: Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ մագիստրոսի կամ ավելի բարձր գիտական աստիճան: Ըստ պետօղակների ներկայացրած մասնագիտական կարիքների՝ ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն ՀՀ գրեթե բոլոր նախարարություններում և Կառավարությանն առընթեր մարմիններում: Նրանք իրենց սեփական փորձն ու գիտելիքները կներդնեն համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մասնակիցներին կտրամադրի ավիատոմս և ամսական 336,000 դրամ՝ կեցության ծախսերը հոգալու համար: Ծրագիրը կտևի մեկ տարի և կմեկնարկի հուլիսի 1-ից: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 15-ը լրացնել հայտադիմումը: Ծրագիրը նպատակ ունի նպաստելու պետկառավարման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավմանը և մասնագիտական հայրենադարձության գործընթացի ակտիվացմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |