Ռոնալդինյոյին Պարագվայում կալանավորել են կեղծ անձնագրի համար 7 մարտի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Պարագվայում դատարանը որոշել է կալանավորել Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Ռոնալդինյոյին՝ կեղծ պարագվայական անձնագրով երկիր մուտք գործելու մեղադրանքով։ Ռոնալդինյոյին և նրա եղբորը ձերբակալել էին դեռ մարտի 5-ին։ Փորձելով մուտք գործել երկիր՝ նրանք ներկայացրել են պարագվայական անձնագրեր, որոնք, ինչպես պարզվել է, կեղծ էին։ Արդյունքում, նրանց այնուամենայնիվ, թույլատրել են հատել սահմանը՝ հավանաբար, բրազիլական նույնականացման քարտով, գրում է BBC-ն։ Սակայն ավելի ուշ, հյուրանոց են եկել դատախազության աշխատակիցները։ Ֆուտբոլիստին տարել են հարցաքննության, որը 8 ժամ է տևել։ Դրանից հետո միջնորդություն է ուղարկվել դատարան` Ռոնալդինյոյին կալանավորելու վերաբերյալ։ Պարագվայի իշխանությունները հաստատել են, որ Ռոնալդինյոն երբեք չի անցել երկրի քաղաքացիություն ստանալու ընթացակարգով, իսկ պաշտպաններն ասում են, որ անձնագիրը նրան նվիրել են։ Ռոնալդինյոն հայտնի դարձավ 2000-ականների սկզբին։ 2002-ին նա իր հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ 2004-ին և 2005-ին՝ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Այժմ նա 39 տաեկան է։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |