ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերից մեկը դպրոցահասակ երեխայի մոտ է

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերից մեկը դպրոցահասակ երեխայի մոտ է

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները, մեկուսացվում են։

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով` երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար` չի նշվում Էջմիածնի դպրոցի համարը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի, մոտ 200 մարդ մեկուսացված է։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---