ՀՀ-ում 2 հիվանդանոց կարող է վարակվածների ընդունել, ևս 2-ը ռեզերվում են. Մինչև 1500 հոգի կտեղավորվեն

ՀՀ-ում 2 հիվանդանոց կարող է վարակվածների ընդունել, ևս 2-ը ռեզերվում են. Մինչև 1500 հոգի կտեղավորվեն

PanARMENIAN.Net - Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում մեկուսացված է 310 մարդ, կա ևս 400 անձի մեկուսացնելու պոտենցիալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արդեն պետությունը կարող է հարկադրանքի միջոցներ կիրառել չինքնամեկուսացող քաղաքացիների հանդեպ: Վարչապետը նաև նշել է, որ աշխարհում կան երկրներ, որոնք հրաժարվում են մեկուսացման քաղաքականությունից՝ բերելով հիմնավորումներ, սակայն ՀՀ-ն դեռ շարունակելու է այդկերպ առաջնորդվել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Փաշինյանն ասել է, որ այս պահի դրությամբ մի քանի հիվանդանոցում կա 400 պատրաստ մահճակալ, ՀՀ-ն ունի 800-1000 հոգու բուժման համար նախատեսված տեղ և կառավարությունը պատկերացում ունի, թե որտեղ քանի հիվանդ է տեղավորելու:

Վարչապետի խոսքով՝ փետրվարի կեսերից սկսել են ազատել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլ հիվանդություններ ունեցող մարդկանցից (պացիենտներն այլ հիվանդանոցներ են տեղափոխվել) և նախապատրաստել այն միայն կորոնավիրուսի վարակվածության դեպքերի համար:

«Այսպիսի 100% պատրաստ երկրորդ հիվանադանոցը կա, երրորդն ու չորրորդը ռեզերվում են: Այս 4 ռեզերվը միասին անցնում է 1000-1500-ը: Մենք հույս ունենք, որ չենք լրացնի այդ թիվը»,- ասել է վարչապետը:

Մարտի 16-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրոսով վարակման դեպքերը 30-ն են: 1 պացիենտ առողջացել է:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---