ՀՀ-ում կորոնավիրուսի ևս 7 նոր դեպք է ֆիքսվել17 մարտի 2020 - 00:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին է հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վարակի դեպքերի թիվը հասել է 52-ի, հիվանդներից մեկն ապաքինվել է։ Մարտի 16-ին ընդհանուր 105 թեստ է արվել։ Վերջին 50-ից 7-ը դրական են եղել, օրվա ընթացքում հայտնաբերված դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի հետ։ Վարակի ոչ մի ախտանշան 12 թեստավորվածը մինչ այս չեն ունեցել, նրանք անգամ հիվանդանոցում չեն ու բացի ժամանակից ուրիշ ոչնչի կարիք չունեն, իրենց վերաբերյալ ինդիվիդուալ որոշում է կայացվելու։ Դեպքերի մի մասը կապված է Շենգավիթի արտադրամասի հետ, մյուսի համաճարակաբանական հետաքննությունն ընթացքի մեջ է, շփման շրջանակն ու աղբյուրը պարզվում են։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում 400-ից ավելի քաղաքացի է մեկուսացվել վիրուսի կասկածանքով։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |