Թորոսյան. ՀՀ-ում կորոնավիրուսի 122 դեպք կա՝ ևս 7-ն ավելացել են

Թորոսյան. ՀՀ-ում կորոնավիրուսի 122 դեպք կա՝ ևս 7-ն ավելացել են

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը մարտի 19-ի կեսօրի դրությամբ ավելացել են ևս 7-ով, այժմ կա հաստատված 122 դեպք: Դրանք կապված են Շենգավիթում գործող արտադրամասում եղած օջախի հետ և ի սկզբանե առողջապահության նախարարության տեսադաշտում են եղել, հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նրա՝ սպասվում է, որ արտադրամասի հետ կապված դեպքերը կավելանան՝ հաշվի առնելով դրա մեծությունը:

Թորոսյանն ասել է, որ որևէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չկա, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում, հիմանկանում պացիենտները չեն ջերմում:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---