300-500 հզր դրամի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ մեկուսացումը խախտելու համար

300-500 հզր դրամի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ մեկուսացումը խախտելու համար

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 102 կողմ և 0 դեմ ձայնով ընդունեց ՔՕ-ում լրացում կատարելու նախագծերի փաթեթը:

Ըստ օրենքի՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջներ խախտելը կպատժվի 300-500 հազար դրամ տուգանքով։

Նույն արարքը, որը կառաջացնի զանգվածային հիվանդացում, կպատժվի մինչև 3 ամիս կալանքով կամ մինչև 5 տարի ազատազրկմամբ` կախված հետևանքներից։

Տեղեկության հրապարակման կարգը խախտելը կպատժվի 50-300 հազար դրամ տուգանքով։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: Դեպքերից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքի հետ: Արցախում կորոնավիրուսի դեպքեր չկան:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---