Մթերայիններին կոչ է արվելու ժամեր սահմանել տարեցների համար. Այլոք այդ ժամերին առևտուր չեն անի

Մթերայիններին կոչ է արվելու ժամեր սահմանել տարեցների համար. Այլոք այդ ժամերին առևտուր չեն անի

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մթերայիններին կոչ է արվելու հատուկ ժամ սահմանել տարեցների համար։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հավելելով, որ տարեցները կորոնավիրուսի ամենախոցելի խումբն են համարվում։

Նա նշել է, որ, հավանաբար, դա կլինի առավոտյան ժամը 10-12-ը։ Պարետը մյուս քաղաքացիներին կոչ է արել այդ ժամերին չգնալ մթերային խանութներ։ Նա խորհուրդ է տվել նաև տարեց բարեկամների հետ այս ժամանակահատվածում ավելի շատ առցանց շփվել՝ սկայպով։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Մարտի 22-ի երեկոյի տվյալներով ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 194 դեպք կա, որից 2-ն ապաքինվել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---