Արցախ մեկնող դիտորդներն արագ կթեստավորվեն26 մարտի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնող դիտորդները կթեստավորվեն կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստերով։ Այդ մասին գործադիրի նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ կորոնավիրուսը մուտք չգործի Արցախ դիտորդական խմբերի հետ։ «Դիտորդական կազմակերպությունների առումով պետք է հասկանանք՝ արդյոք ռիսկային գոտիներից են նրանք, թե ոչ։ Եթե ռիսկային գոտիներից են, հարկ կլինի փոխարինել նրանց այլ դիտորդներով։ Իսկ մեկնումից առաջ դիտորդներին պետք է թեստավորվենք արագ թեստերով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ չնայած Արցախում տասնյակ մարդիկ թեստավորվել են, կորոնավիրուսի որևէ դեպք այնտեղ չի հայտնաբերվել։ Ավելի վաղ Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորել էր քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը՝ 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Նշվում է, որ կարելի է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |