«Նորք» ինֆեկցիոնը հորդորում է ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին

«Նորք» ինֆեկցիոնը հորդորում է ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին

PanARMENIAN.Net - «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հորդորում է քաղաքացիներին լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ինչպես ասվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում՝ ընդունարանում հերթերը պայամանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր... Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

http://www.panarmenian.net/arm/news/278874/

 Ուշագրավ
Նա խոստացել է ներդրում կատարել առաջարկ-լուծման հաջող տարբերակի պարագայում
Երեխաների պարագայում քանակի սահմանափակում չի նախատեսվում
27 պացիենտի հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, մյուսներն ինքնամեկուսացած են