Թորոսյան. ՀՀ-ում 28 բուժված կա, մոր հետ 2 ամսական վարակված երեխա ունենք

Թորոսյան. ՀՀ-ում 28 բուժված կա, մոր հետ 2 ամսական վարակված երեխա ունենք

PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 27-ի դրությամբ ևս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից, ընդհանուր առմամաբ՝ 28 բուժված քաղաքացի կա, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա հաստատել է, որ երկու ամսական երեխա է կորոնավիրուսով վարակված՝ մոր հետ միասին:

«Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է 2 օր ջերմել, այս պահին գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ»,- հայտարարել է նախարարը:

Ըստ նրա՝ կորոնավիրուսով վարակված պացիենտներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, հիվանդների մեծ մասն ախտանշաններ չունեն, պարզապես մեկուսացման մեջ են:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 329-ի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---