Աշխարհում կորոնավիրուսի պատճառով պահպանակների պակաս կարող է զգացվել28 մարտի 2020 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պատճառով աշխարհին պահպանակների պակաս է սպառնում։ Այդ մասին հայտարարել է պահպանակների խոշորագույն արտադրողը՝ մալայզիական Karex Bhd ընկերությունը։ Դրանց պակասն արդեն հասնում է 100 միլիոնի, գրում է Obozrevatel-ը։ «Մենք ամենուր տեսնում ենք պահպանակների պակաս։ Ինձ մտահոգում է, որ Աֆրիկայի խորքերում հումանիտար ծրագրերի համար այդ պակասը կարող է ամիսներ տևել»,- ասել է գործադիր տնօրեն Գո Միա Կիատը։ Ընկերությանը մարտի 27-ին թույլատրել են վերաբացել արտադրությունը, սակայն ոչ ամբողջ ծավալով՝ միայն 50 տոկոսով։ «Ժամանակ կպահանջվի ֆաբրիկաներն արագ գործարկելու համար, մենք կաշխատենք բավարարել պահանջարկի կեսը»,- ասել է Կիատը։ Պանդեմիայի պատճառով գրեթե ամբողջ աշխարհով երկրները մեկը մյուսի հետևից կարանտին են հայտարարում՝ սահմանափակելով քաղաքացիների տեղաշարժն ու պահանջելով տանը մնալ՝ վարակի տարածումը կանգնեցնելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |