ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 2 հոգի է մահացել` 55 և 73 տարեկան29 մարտի 2020 - 09:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մարտի 29-ի գիշերը կորոնավիրուսից ևս երկու հիվանդ են մահացել, նրանցից մեկը 55 տարեկան կին է, մյուսը՝ 73 տարեկան տղամարդ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը գրել է, որ պացիենտներն ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով: Ավելի վաղ՝ մարտի 26-ին երկրում գրանցվել էր կորոնավիրուսից առաջին մահվան դեպքը: 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն և ուղեկցող հիվանդություններ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Հայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով՝ հասնելով 407-ի: 30 հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |