ՌԴ վարչապետը կոչ է արել սահմանափակող միջոցները տարածել ամբողջ երկրում

ՌԴ վարչապետը կոչ է արել սահմանափակող միջոցները տարածել ամբողջ երկրում

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հորդորել է շրջանների և տարածաշրջանների ղեկավարներին ուշադրություն դարձնել Մոսկվայում և Մերձմոսկովյան տարածաշրջանում գործող սահմանափակման միջոցներին և դրանք կիրառել իրենց շրջաններում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ ինքնամեկուսացման ռեժիմը գործում է տարիքային բոլոր խմբերի համար։

«Բացառություն կարվի միայն շտապ բուժօգնության կամ մթերքի համար խանութ գնալու, ինչպես նաև աշխատանքի հասնելու համար։ Այս իրավիճակում դա թույլ կտա ապահովել ձեզ և ձեր մտերիմներին։ Խնդրում եմ ՌԴ սուբյեկտների ղեկավարներին ուշադրություն դարձնել այս փորձին և մշակել շրջաններում նմանատիպ միջոցներ կիրառելու հնարավարությունը»,- ասել է Միշուստինը։

Մոսկվայում տնային ինքնամեկուսացման ռեժիմ է հայտարարվել՝ անկախ տարիքից։ Մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն է՝ բուժօգնության և կյանքին ու առողջությանը վտանգի։ Թույլատրվում է նաև գնալ աշխատանքի այն անձանց, որոնց դա արտոնվել է, ինչպես նաև գնումների՝ մոտակա խանութ կամ դեղատուն։ Կարելի է նաև զբոսանքի տանել շանը՝ տնից ոչ ավելի, քան 100 մ շառավղով։

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ են։ Ըստ մարտի 29-ի տվյալների` ՌԴ մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակված է 1014 մարդ, նրանց 46%-ը՝ 35-ից 64 տարեկան է: Վարակվածների 33,5%-ը 18-34 տարեկան են, 15%-ը՝ 65 տարեկանից ավելի: 5,5%-ը երեխաներ են՝ թեթև ախտանշաններով կամ առանց դրանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---