Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը ռեկորդային քիչ են. Euronews31 մարտի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում մարտի 30-ի երեկոյի տվյալներով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել։ Թեև մեկ օրում 812 մահ է եղել, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 11,500-ի, վարակվածների թվի աճը գրեթե 2 անգամ նվազել է մարտի կեսի համեմատ, գրում է Euronews-ը։ Մարտի 30-ի դրությամբ գրանցվել է նաև մեկ օրում ապաքինվածների ամենալավ ցուցանիշը՝ 1500 մարդ։ Դա լավագույն ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր։ Խիստ կարանտինը, որը գործում է Իտալիայում արդեն 3 շաբաթ, երկարացվել է մինչև Սբ Զատկի տոնը՝ ապրիլի 13-ը։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան։ Բերգամոյում իշխանությունները հորդորում են մնալ տանը, իսկ տասնյակ կամավորներ, որոնցից շատերը կորցրել են մերձավորներին, սնունդ և դեղեր են բաժանում կարիքավորներին։ Վատիկանում հայտարարել են, որ Ավագ շաբաթվա արարողություններն անցկացվելու են Սբ Պետրոսի տաճարում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և մի քանի օգնականների մասնակցությամբ։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ավելի վաղ չէր բացառել, որ Ավագ շաբաթվա արարողությունները կարող են ամբողջ աշխարհի մասշտաբով հետաձգվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |