ԵՄ-ն €90 մլն կուղղի Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին. Aliq.ge31 մարտի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը Վրաստանին €90 մլն է հատկացնում, փոխանցում է Aliq.ge-ն: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտնել է, որ գումարը կծախսվի կորոնավիրուսի ազդեցության նվազեցման և սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար: Զալկալիանին Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին օգնության համար: «Մենք բարձր ենք գնահատում ԵՄ համերաշխությունն ու Վրաստանին ցուցաբերվող օգնությունը Covid19-ի դեմ պայքարում: Շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ին ՝ ավելի քան €20 միլիոն հատկացնելու համար, որը կծախսվի երկրում կորոնավիրուսի ազդեցությունը նվազեցնելու և բժշկական սարքավորումներ գնելու և €70 միլիոն՝ սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար»,- գրել է Զալկալիանին: Մարտի 31-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված 108 դեպք կա, 21 հոգի առողջացել է: Կարանտինային գոտում է գտնվում 4995 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 278 պացիենտ: Վրաստանում պարետային ժամ է հայտարարված՝ երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է ցանկացած տեսակի տեղաշարժ, ինչպես քաղաքներում, այնպես՝ երկրի մասշտաբով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |