Պարետատունը չեղարկել է Չարենցավան ելումուտը սահմանափակող որոշումը

Պարետատունը չեղարկել է Չարենցավան ելումուտը սահմանափակող որոշումը

PanARMENIAN.Net - Պարետատունը չեղարկել է մարտի 31-ին ավելի վաղ հրապարակված Չարենցավան ելումուտը սահմանափակող որոշումը, ինչի մասին որոշումը տեղադրվել է Կառավարության կայքում։

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշումը եղել է տեխնիկական վրիպակի արդյունք։

«ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության: Քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր», - գրել է նա։

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---