ՀՀ պարետ. Կորոնավիրուսն ախտորոշող թեստերի տեղական արտադրությունը քննարկվում է31 մարտի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը երկրի գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է կորոնավիրուսն ախտորոշող թեստերի տեղական արտադրության հարցը, հայտնել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Նա նշել է, որ գործադիրն ինստիտուտին կաջակցի նաև հումքի ապահովման հարցում: «Ինչպես նաև սա մեխանիկական, այսինքն՝ մարդկային աշխատույժ ունեցող գործառույթ է լինելու: Հենց այս փուլում փորձում ենք հասկանալ՝ որքանով է հնարավոր հատուկ սարքավորումներ ձեռք բերել, որոնք թեստերն ավտոմատացված ռեժիմով կստեղծեն: Այս փուլում մոտավորապես պլանավորվում է 100,000 թեստի արտադրություն, եթե կարողանանք բոլոր պայմաններն ապահովել»,-ասել է նա: Պարետը հիշեցրել է նաև, որ ապրիլի 6-ին Կառավարությունն ինքնաթիռ է ուղարկելու տարատեսակ սարքավորումներ և 60,000 թեստ ՀՀ հասցնելու համար: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |