Երևանի ինքնամեկուսացման ցուցիչը՝ 3.3. Yandex-ը հրապարակել է ինքնամեկուսացված քաղաքների ցանկ

Երևանի ինքնամեկուսացման ցուցիչը՝ 3.3. Yandex-ը հրապարակել է ինքնամեկուսացված քաղաքների ցանկ

PanARMENIAN.Net - Yandex-ը կազմել է ինքնամեկուսացման ցուցիչների քարտեզ՝ ՌԴ-ի և հարակից որոշ երկրների համար՝ 0-ից 5 առավելագույն արժեքներով, Երևանն այդ քարտեզում 3.3 ցուցիչն ունի:

0-2.4 ցուցիչը տրվում է քաղաքների, որոնք ինքնամեկուսացված չեն, 2.5-3.9 բալով գնահատվում են քաղաքները, որտեղ բնակչությունը հիմնականում ինքնամեկուսացված է: 4-5 բալ տրված է քաղաքների, որտեղ փողոցներում գրեթե ոչ ոք չկա:

Yandex-ի ցանկում չինքնամեկուսացված «կարմիր» ցուցանիշ ունի Բելառուսի մայրաքաղաք Մինսկը, որտեղ ինքնամեկուսացման մակարդակը 2 բալով է գնահատվել:

ՌԴ քաղաքներից Սանկտ Պետերբուրգում այդ ցուցանիշը 3.3 է, Մոսկվայում՝ 3.4, Կրասնոյարսկում՝ 4.4, Իրկուտսկում՝ 5:

Ինքամեկուսացման բարձր ցուցանիշ կա հատկապես ՌԴ արևելյան հատվածում:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում 4.2 բալով է գնահատվում ինքնամեկուսացման ցուցանիշը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի: ՌԴ-ում, ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների, կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը ասել է 2337-ի, մահացել է 17 մարդ, բուժվել՝ 121-ը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---