Երևանի մետրոն փակ է

Երևանի մետրոն փակ է

PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ՝ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը», - ասվում է գրառման մեջ։

Բացի այդ, նախկինում գործող 1 մեքենայում ոչ ավելի, քան 2 հոգու (վարորդին ներառյալ) արգելքն ընտանիքի անդամների համար կհանվի՝ համապատասխան փաստաթուղթ ունենալու դեպքում։

Ընտանիքի անդամ են համարվելու ամուսինները, երեխաները, ծնողները, քույր-եղբայրները։ Այդ բացառությունը կարվի նաև նույն ընկերության աշխատակիցների պարագայում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---