ԱՆ․ Վարակվածներից 25-ը թոքաբորբ ունեն, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԱՆ․ Վարակվածներից 25-ը թոքաբորբ ունեն, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում, նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք, հայտարարել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,- գրել է նա։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 770-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 34-ով: Երկրում մահվան 7 դեպք կա, առողջացել է 43 հոգի։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---