Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է 6 ապրիլի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է՝ նա կորոնավիրուսի «պլանային թեստավորում» պետք է անցնի։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Ջոնսոնը Սենթ Թոմաս հոսպիտալում է, որը գտնվում է խորհրդարանի դիմաց՝ վարչապետի նստավայրից ոչ հեռու, գրում է BBC-ն։ 55-ամյա Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի վերջին։ Ապրիլի 4-ին նա հայտարարել էր, որ ջերմությունը չի իջնում, ուստի պետք է պահպանի ինքնամեկուսացումը։ Եթե Ջոնսոնն անգործունակ ճանաչվի, ապա նրա պարտականությունները կկատարի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը։ Ապրիլի 6-ին հենց նա է վարելու կորոնավիրուսի հետ կապված COBRA արտակարգ կոմիտեի նիստը։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |