Բիլ Գեյթսը միլիարդավոր դոլարներ կուղղի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծմանը

Բիլ Գեյթսը միլիարդավոր դոլարներ կուղղի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը պատրաստ է միլիարդավոր դոլարներ ծախսել՝ կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար, փոխանցում է Ferra-ն։

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը ներդրումներ է անում՝ պատվաստանյութի 7 հեռանկարային տարբերակի համար։

Գեյթսը հայտնել է, որ իր բարեգործական հիմնադրամն իշխանությունից ավելի արագ կարող է մոբիլիզացվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Միլիարդատերը պատմել է, որ պատվաստանյութի 7 տարբերակ է ընտրվել, և, չնայած ոչ բոլորն են էֆեկտիվությամբ առանձնանում, նշել է, որ նպատակահարմար է ֆինանսավորել բոլոր նախագծերը, քան ժամանակ կորցնել։

Գեյթսի կարծիքով՝ պատվաստանյութի ստեղծումը կարող է տևել մինչև 18 ամիս։

Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1․3 մլն մարդ։ Վիրուսից մահացել է մոտ 72,000 հոգի, վերականգնվել է մոտ 271,000 մարդ։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է․ 338,000 հաստատված դեպք կա, երկրում մահացել է մոտ 9600 մարդ, վերականգնվել՝ 17,000-ից ավելի պացիենտ։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա