«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիները ցուցակագրվել են․ Թռիչքի դեպքում առաջնահերթություն կտրվի![]() 9 ապրիլի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները, իրենց նախաձեռնությամբ, կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասողների ցուցակ, տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ Ապրիլի 8-ին այդ քաղաքացիների հետ հանդիպել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը։ Դեպի Երևան չվերթի կազմակերպման դեպքում ցուցակը դիվանագիտական ներկայացուցչության կողմից կփոխանցվի չվերթն իրականացնող ավիաընկերությանը։ Դեսպանությունը երաշխավորում է, որ թռիչքի թույլտվության դեպքում այդ քաղաքացիներին տոմսերն առաջնահերթ կտրամադրվեն։ Քաղաքացիների խնդրանքով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է այդ ցուցակը։ ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծ քանակի պատճառով ապրիլի 6-ի և 7-ի Մոսկվա-Երևան չվերթներով ոչ բոլորն են կարողացել վերադառնալ հայրենիք։ Մի մասը, մոտ 400 հոգի, տեղավորվել է հյուրանոցներում կամ հարազատների տենրում, իսկ մի մասը չի չանկացել հեռանալ օդանավակայանից։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |