Թորոսյան․ Կորոնավիրուսի աճի տեմպի պահպանման դեպքում ապրիլի վերջին մոտ 3600 հիվանդ կունենանք

Թորոսյան․ Կորոնավիրուսի աճի տեմպի պահպանման դեպքում ապրիլի վերջին մոտ 3600 հիվանդ կունենանք

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին և, եթե տեմպը պահպանվի, ապա ապրիլի 19-ին երկրում մոտ 1800 դեպք կլինի, իսկ ապրիլի 29-ին` 3600, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Դրականն այն է, որ վերջին 5 օրվա աճի տեմպը ավելի դանդաղ է քան հավաքական վերցրած վերջին 10 օրինը: Բացասականն այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- գրել է նախարարը։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 40-ով: Ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։ Մահվան 10 դեպք կա։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի