Մարուքյան․ Ամբողջ ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը![]() 10 ապրիլի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների հրապարակումներին, թե երկրում գործող արտակարգ դրությունը կարող է երկարացվել, հիշեցրել է, որ ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրությունը չի կարող գերազանցել 30 օրը։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Հետևաբար, ամբողջ Հանրապետության տարածքում նույն ռեժիմի երկարաձգումն օրենքով այլևս անհնար է»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասել էր, որ քննարկվում է ևս մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցը։ Երկրում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |