Թորոսյան․ ԱՆ-ն Կառավարությանը կառաջարկի երկարացնել արտակարգ դրությունը

Թորոսյան․ ԱՆ-ն Կառավարությանը կառաջարկի երկարացնել արտակարգ դրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը Կառավարությանը կառաջարկի երկարացնել արտակարգ դրության ռեժիմը, հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարևոր է, և հանրությունը որոշման ընդունումից հետո կիմանա մանրամասները։

Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ-ում վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անկում է ապրել, ինչը նաև արակարգ դրության սահմանափակումների հետևանք է։ Նախարարի խոսքով, սակայն, ցածր թվեր տեսնելով չպետք է թուլանալ, քանի որ ՀՀ-ում կա վարակի աղբյուրների բազմազանություն։

«Իրավիճակը տարբեր կերպ կարելի է բնութագրել, որովհետև, եթե խոսքը, օրինակ, պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին է, ապա իրավիճակը հսկողության տակ է, մենք կարողանում ենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ավելին՝ դեռ ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների կարող ենք ցույց տալ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նորից զգոնությունը կորցնենք և ասենք՝ քանի որ մենք կարողանում ենք բոլորին բուժել, ապա կարող ենք վերադառնալ մեր առօրյա «նախկին կյանքին»։ Ես ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք, որ դեռ երկար ժամանկ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի և դա ներքուստ պետք է ընդունենք։ Նույնիսկ եթե արտակարգ դրության ռեժիմը հանվի, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերադառնա նախկին ռիթմին»,- ասել է նախարարը` հավելելով, որ խոսքը 1-2 տարվա մասին է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 16-ով: Ապաքինվել է 149 պացիենտ։ Մահվան ելքով 11 դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի