Ապրիլի 24-ին ու մայիսի 8-9-ին միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն

Ապրիլի 24-ին ու մայիսի 8-9-ին միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ու մայիսի 8-9-ին՝ Շուշիի ազատագրման ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանկի օրերին, միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչպետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ մարդկանց մասսայական մասնակցություն այդ միջոցառումներին կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված չի լինելու։

Վարչապետը նաև նշել է, որ հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ արգելվելու է, քանի որ այն ունի ամենամեծ ռիսկայնությունը։ Սակայն գործատուները, կառավարության որոշմամբ, հոգալու են իրենց աշխատակիցների տեղափոխման հարցը։

Առաջիկա շաբաթվա համար արգելված են լինելու նաև միջմարզային ուղևորափոխադրումները։ Տաքսիների ու անձնական մեքենաներով տեղափոխումը կթույլատրվի։ ։Կարող են գործել նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, անձնական մեքենաները՝ Պարետատան համապատասխան հրահանգների շրջանակում։

Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 967-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 30-ով: Եվս 1 պացիենտ մահացել է՝ մահերի թիվն, այսպիսով, հասել է 13-ի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---