Առաջարկ. ԱԴ ժամանակ վերացնել ԶԼՄ-ների հանդեպ բոլոր սահմանափակումները![]() 13 ապրիլի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է վերացնել արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների հանդեպ բոլոր սահմանափակումները: Այդ հարցը քննարկվելու է կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում՝ արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը երկարացնելու վերաբերյալ նախագծի շրջանակում։ Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգան Ավինյանը հայտարարել էր, որ արտակարգ դրության շրջանակում ԶԼՄ-ների հանդեպ գործող սահմանափակումներն առաջիկայում կարող են չեղարկվել։ Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները որոշակի դժգոհություններ են առաջացրել. լրատվամիջոցները դրանք համարում են ոչ արդյունավետ։ Սահմանափակումները հանելու կոչեր են արվում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |