Փաշինյանը՝ պաշտոնյաների պարգևավճարների մասին․ Դա իմ խոստումն էր, կարող են հեղափոխություն անել՝ բերելով Սարգսյանին ու Խաչատրյանին

Փաշինյանը՝ պաշտոնյաների պարգևավճարների մասին․ Դա իմ խոստումն էր, կարող են հեղափոխություն անել՝ բերելով Սարգսյանին ու Խաչատրյանին

PanARMENIAN.Net - Պետական ծառայության հեղինակությունը պետք է բարձրացվի, և սա սկզբուքնային դիրքորոշում է, այդ քաղաքականությունը «կոտրելու» հնարավորություն ունեն ՀՀ քաղաքացիները, որոնք կարող են հեղափոխություն անել՝ ասելով՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի մասին հարցին։

Վարչապետը միացրել է 2018-ի ապրիլի 19-ի ձայնագրությունն ու ասել, որ սա նախահեղափոխական խոստում է եղել՝ տրված Հանրապետության հրապարակում։ Ըստ նրա՝ այդ որոշումն իր անձնական պատասխանատվությունն է, ժողովրդի աչքի առջև տված խոստումը։

Նրա խոսքով՝ խոստացել է աշխատավարձի բարձրացում, ժողովուրդը հաստատել է այդ խոստումը, և ինքը նման պարտավորություն է ստանձնել։

«Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը, դա ժողովրդի լեգիտիմ իրավունքն է։ Կարող են ցանկացած պահի նոր հեղափոխություն անել, մեզ այստեղից քշել, բերել հին ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական համակարգը, որոնք փայ էին մտնում բիզնեսներին, որոնց համար ամեն աշխատանքային օրը կոնկրետ գումար էր: Թե ինչքան փող մտավ իրենց աներների, զոքանչների գրպանը...»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ 24 ժամ ինչ-որ բանի դեմ պայքարող բարձրաստիճան պաշտոնյան պետք է 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, իսկ դրա համար նա պետք է հնարավորություն ունենա կտրված լինելու կենցաղային մանր հարցերից։

ՀՀ-ում պարբերաբար քննարկվում է նախարարների ու պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման, նրանց տրվող պարգևավճարների հարցը։ Փաշինյանի դիտարկմամբ՝ քննադատություն կա ոչ միայն պարգևավճարների, այլև առհասարակ պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման մասով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---