Հանրայինը կրկին առևտրային գովազդ կցուցադրի. Օրինագիծը հաստատվեց16 ապրիլի 2020 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունքը վերականգնող օրենսդրական նախաձեռնությունը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 114 պատգամավոր։ Օրենքով նախատեսվում է Հանրայինին վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Նշվում է, որ Հանրայինով սոցգովազդը 00:00-18:00-ն պետք է հեռարձակվի անվճար, իսկ 18:00-00:00-ն՝ վճարովի: Հանրայինը չի ցուցադրի վիճակախաղի, ոչ խաղարկային վիճակախաղի, խաղարկությամբ վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի և գիշերային ակումբների գովազդ։ 2014-ին դեկտեմբերի 17-ին ԱԺ որոշմամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը զրկվել էր կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքից։ Օրինագծի հիմնավորման համաձայն` Հանրային հեռուստաընկերության եթերից կոմերցիոն գովազդի բացառումը թույլ կտա ավելի շատ եթերային ժամանակն հատկացնել առավել կարևոր և նշանակալի ծրագրերի հեռարձակման համար։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |