Միրզոյանը՝ պետության ու եկեղեցու միջև լարման մասին. Ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել17 ապրիլի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի` ՀՀ երկրորդ նախագh Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հորդորին և դրան հաջորդած բանավեճերին, ասել է, որ ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին: Միրզոյանը նշել է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերին: «Միևնույն ժամանակ, Վեհափառը ևս ՀՀ քաղաքացի է և ունի այն իրավունքները, որոնք՝ ՀՀ մնացած քաղաքացիները», - ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը։ Միրզոյանը խնդրել է հնարավորության դեպքում իրեն վեհափառի հայտարարությունների մասին հարցեր չուղղել։ «Անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ բան ասելու, որովհետև ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին և այս պահին դա մեր ազգի, պետության համար օգուտ չի լինի։ Ասելիք, իհարկե կա, վերաբերմունք, իհարկե կա, բայց այս պահին չեմ ուզում ասել, անկեղծ և ուղիղ ասում եմ», - նշել է նա։ Ապրիլի 14-ին Գարեգին Բ-ի՝ ի պատասխան ԶԼՄ-ի հարցմանն արած հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոփոխելու կարևորության մասին տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Վեհափառի հորդորին, գրել էր, որ «հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |