Արցախում ևս 1 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Արցախում ևս 1 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ԱՆ-ին հղումով։

Վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:

Այսպիսով Արցախում կորոնավիրուսով վարակի 8 դեպք կա, որից երեքն արդեն ապաքինվել են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---