ՀՀ-ում փողոցները մարդաշատ են, սահմանափակումների մեղմման ֆոնին կորը 1 օրում կտրուկ աճել է

ՀՀ-ում փողոցները մարդաշատ են, սահմանափակումների մեղմման ֆոնին կորը 1 օրում կտրուկ աճել է

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային աճ է գրանցվել՝ 134 նոր դեպք։ Վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։

Ապրիլի 30-ի դրությամբ մահվան ևս 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 32 դեպք կա։ Ապաքինվել է ևս 29 մարդ, ընդհանուր՝ 929 պացիենտ։

Մինչդեռ երկրում աստիճանաբար մեղմվում կամ չեղարկվում են սահմանափակումները։ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ արտակարգ դրության խիստ ռեժիմից հետո երկրում թույլատրվել է տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը։ Արդեն գործում են տեքստիլի արտադրության ձեռնարկությունները, շինարարություն է իրականացվում, ատամնաբուժարաններն են աշխատում։ Թույլատրվել է զբոսնել տնից մինչև 1 կմ հեռավորությամբ։

Ամենայն հավանականությամբ, մայիսի 4-ից պարետատունը կթույլատրի վերաբացվել գեղեցկության սրահներին, վարսավիրանոցներին։ Ըստ պարետի՝ հետագայում դիտարկվելու է բացօթյա սրճարանների բացման հնարավորությունը, որից հետո՝ փակ սննդի օբյեկտների:

Չնայած եղած սահմանափակումներին՝ մայրաքաղաքի, ինչպես նաև մարզերի փողոցները բավականին մարդաշատ են, քաղաքացիների մեծ մասը դիմակներ ու ձեռնոցներ չի կրում։ ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում ապրիլի 30-ին Երևանում, ըստ Yandex-ի, իսկ ինքնամեկուսացման ցուցիչը 3 է հնարավոր 5-ից։

Մարտի 16-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Լուսանկարը՝ Թեհմինա Հարությունյանի
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---