ՌԴ ՊՆ-ն կտրականապես հերքում է ռուսական սպառազինություն Հայաստան առաքելու մասին հաղորդագրությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Հայաստանին 800 մլն դոլարի ռուսական սպառազինություն փոխանցելու վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշեւսկին, նման առաքումներ չեն իրականացվել եւ հաղորդագրություններն այդ մասին չեն համապատասխանում իրականությանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հարցման պաշտոնական պատասխանը պատրաստ կլինի առաջիկայում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:



Ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե իբր ՌԴ-ն Հայաստանին 800 մլն դոլարի ռազմական տեխնիկա է փոխանցել, ապատեղեկատվություն է անվանել:



Նման տեղեկատվություն է տարածել Bakiliar.AZ-ը, հղում անելով ANS TV-ի վրա: Ըստ տվյալ հաղորդագրության, «ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել էր Հայաստանին 800 մլն դոլարի ռազմական տեխնիկա փոխանցելու փաստը: Ըստ Ա.Պետրունինի, խոսքը գնում է միջպետական համաձայնագրի շրջանակներում զենքի փոխանցման մասին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---