ՀՀ-ում կորոնավիրուսով 27-ամյա պացիենտ է մահացել. 82 նոր դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսով 27-ամյա պացիենտ է մահացել. 82 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 82-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ըստ ԱՆ-ի՝ մահացածն իգական սեռի 27-ամյա պացիենտ է, ով ուներ ուղեկցվող քրոնիկ հիվանդություններ:

Ընդհանուր առմամբ՝ 33 պացիենտ է մահացել։ Եվս 2 մահ գրանցվել է այլ պատճառով։

Ապաքինվել է 48 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 977 է։ Փաստացի բուժվողները 1136-ն են։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 22,117 անձ։.

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---