ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցի առաջխաղացումը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են  ԼՂ հարցի առաջխաղացումը

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը մայիսի 6-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջխաղացմանն ուղղված հետագա քայլերը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների մի շարք ակտուալ հարցերի շուրջ, քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության խնդիրները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ԱԺ-ում պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ կարգավորման մասին վերջին հայտարարության վերաբերյալ հարցին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող լուծում համարվել, եթե ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար։ Նա հավելել է նաև, որ լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, այն լուծումն է, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---