Բադասյան․ ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդներ չկան, բայց ներկա մասշտաբներով՝ հնարավոր է լինեն

Բադասյան․ ՔԿՀ-ներում կորոնավիրուսով հիվանդներ չկան, բայց ներկա մասշտաբներով՝ հնարավոր է լինեն

PanARMENIAN.Net - ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված դատապարտյալ չկա, սակայն իրավիճակը մշտապես այդպիսին լինել չի կարող, հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այս պահին ոչ մի կալանավոր, դատապարտյալ չունենք, որ կորոնավիրուսով վարակված է, բայց կարծում եմ՝ այս իրավիճակը մշտապես չի կարող տևել, որովհետև հասկանում ենք տարածման մասշտաբները, և ինչ-որ պահի ունենալու ենք դա։ Ունենք մշակած ծրագրեր», - ասել է նախարարը:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախարարից հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր կան մայիսի 14-ին սպասվող արտակարգ դրության ռեժիմից հետո քրեակատարողական հիմնարկներում ևս սահմանափակումները թուլացնելու հետ կապված և արդյոք դատապարտյալները կկարողանան տեսնել հարազատներին կամ հանձնունք ստանալ։

Նախարարն ընդգծել է, որ կան ներքին կարգավորումներ, որոնք առանց արտակարգ դրության էլ թույլ են տալիս որոշակի կարգավորումներ անել՝ մեղմելով մարդկանց հոսքը քրեակատարողական հիմնարկներ։

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2884-ի, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 42 դեպք կա, այլ պատճառով՝ 9։ Առողջացածների ընդհանուր թիվը 1185 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---