Վրաստանը պատրատ է հուլիսի 1-ից ռուս զբոսաշրջիկների ընդունել

Վրաստանը պատրատ է հուլիսի 1-ից ռուս զբոսաշրջիկների ընդունել

PanARMENIAN.Net - Վրաստանը, չնայած կորոնավիրուսի համավարակին, պատրաստվում է արդեն հուլիսից օտարերկրացի զբոսաշրջիկների ընդունել։ Արդեն հուլիսի 1-ից, երբ վերաբացվեն սահմանները, երկիրը պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։

«Անշուշտ, զբոսաշրջության վերսկսումը կուղեկցվի անվտանգության բոլոր երաշխիքներով։ Ռուսաստանցի զբոսաշրջիկները մեր այդ ոլորտի կարևոր մասն էին, ուստի, պատրաստ կլինենք ընդունել նրանց, ինչպես նախկինում»,- ասել է Տուրնավան, գրում է Deutsche Welle-ն։

Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանը հունիսի 15-ից վերաբացում է ներգնա զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից՝ արտերկրից ժամանողների համար։

Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, իր հերթին, հայտնել է, որ արդեն հունիսին կբացվեն Վրաստանի սևծովյա լողափերը։

Արտակարգ դրության ռեժիմը Վրաստանում երկարացվել է մինչև մայիսի 22-ը, երկրում պարետային ժամ է գործում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---